Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին գոլն է խփել 🎥
Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին գոլն է խփել 🎥
28/01/2026 - 11:24

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կոմոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։

Հյուրերից 20-րդ րոպեին աչքի է ընկել Սերժի Ռոբերտոն` հավասարեցնելով հաշիվը։

Իսպանացի անվանի ֆուտբոլիստը «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին անգամ է գրավում դարպասը։

33-ամյա կիսապաշտպանը «Կոմոյում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից` ակումբում խփելով առաջին գոլը։

Ռոբերտոն նախորդ անգամ գոլով աչքի էր ընկել 2024թ. մարտի 12-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գրավելով «Նապոլիի» դարպասը։

Կիսապաշտպանը կատալոնական ակումբի համակարգում եղել է 2006-2024թթ., 373 խաղում խփել է 19 գոլ, կատարել 43 ասիստ։

Իսպանացի ֆուտբոլիստը «Կոմոյում» անցկացրել է 24-րդ խաղը։ Նա նաև 1 արդյունավետ փոխանցում իտալական ակումբում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025