Սենեգալը բարձրացավ փառքի գագաթնակետին` դառնալով Աֆրիկայի ազգերի գավաթի չեմպիոն🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչի շրջանակում Սենեգալի հավաքականը մրցեց Եգիպտոսի դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին սենեգալցիները, ովքեր արդեն 7-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեցին։
Գնդակին մոտեցավ Սադիո Մանեն, սակայն նրա հարվածից հետո Եգիպտոսին փրկեց դարպասապահ Գաբասակին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Սենեգալի հավաքականն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն Ալիու Սիսեի սաներին ամեն անգամ չէր հերիքում դիպուկությունը։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ
Հանդիպման հերոս դարձավ «փարավոնների» դարպասապահ Գաբասակին, ով կատարեց 8 սեյվ։
Ամեն դեպքում, «վիճակախաղի» ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 4:2 հաշվով։
Այսպիսով, Սենեգալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Աֆրիկայի Ազգերի գավաթի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Գաբասակի, Եգիպտոսի հավաքական, Մոհամեդ-Սալահ, Սադիո-Մանե, Սենեգալի հավաքական