Սեմ Էլարդայսը շուտով կգլխավորի ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը
Ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ «Լիդսում» մարզչական փոփոխություն է հասունանում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, յորքշիրյան ակումբը շուտով կհայտարարի գլխավոր մարզչի պաշտոնից Խավի Գրասիային հեռացնելու մասին։
Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի մասնագետին փոխարինելու է Սեմ Էլերդայսը, ով երկու տարի անց կվերադառնա մարզչական աշխատանքի։
Նշենք, որ Խավի Գրասիան «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր սույն թվականի փետրվարին։
Այդ ընթացքում ակումբն անցկացրել է 12 հանդիպում, տոնել 3 հաղթանակ, 2 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 7 պարտություն։
Հավելենք, որ Սեմ Էլարդայսը Պրեմիեր լիգայում աշխատելու հարուստ փորձ ունի։
68-ամյա մասնագետը ժամանակին գլխավորել է «Բոլթոնը» (1999-07 թթ.), «Նյուքասլը» (2007-08 թթ.), «Բլեքբեռնը» (2008-10 թթ.), «Վեսթ Հեմը» (2011-15 թթ.), «Սանդերլենդը» (2015-16 թթ.), «Քրիսթալ Փելասը» (2016-17 թթ.), «Էվերտոնը» (2017-18 թթ.) և «Վեսթ Բրոմվիչը» (2020-21 թթ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիդս, Խավի Գրասիա, Սեմ Էլարդայս, Ֆաբրիցո Ռոմանո