Սելյուկ. «Նոբելը շատ է լսում հայկական ռադիո և այնտեղից ինսայդներ հայտնում»
Ռուս հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` «Բարսելոնայի» հավանական տեղափոխության մասին լուրը.
«Հասկացա, որ «Բարսելոնան» և «Բավարիան» առանց Զախարյանի չեն կարող ապրել և չեն բարելավի իրենց խաղը։ Չեմ զարմանա, եթե Ժոան Լապորտան արդեն մեկնել է Մոսկվա և այժմ վարկ է ձևակերպում ВТБ բանկում, որպեսզի գնի Զախարյանին և Եվգենևին (խմբ.` խոսքը «Դինամոյի» կենտրոնական պաշտպան Ռոման Եվգենևի մասին է)։
Երեկ ինձ զանգել և խնդրում էին, որ Յայա Տուրեին ասեմ` մեկնաբանի Զախարյանի` «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին լուրը, սակայն ես նրանց պատասխանեցի, որ Յայան չի մեկնաբանելու այդ կեղծ տեղեկությունը։
Ձեր խելքը տե՞ղն է. որտե՞ղ է Զախարյանը և որտեղ` «Բարսելոնան»։ Կարելի է քննարկել նրա տեղափոխությունը «Արարատ-Արմենիա», սակայն ոչ «Բարսելոնա»։
Նոբել Առուստամյանը, ով հրապարակել է այդ աղմկահարույց լուրը` կապված Զախարյանի և «Բարսելոնայի» հետ, շատ է լսում հայկական ռադիո և այնտեղից ինսայդներ հայտնում, սակայն նա այժմ հեռացել է МАТЧ ТВ-ից և բացառված չէ, որ նա շուտով կդառնա հայկական ռադիոյի մամուլի խոսնակը»,- Սելյուկի խոսքերը մեջբերում է Советский Спорт-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նոբել Առուստամյանը Telegram-ի իր ալիքում գրառում էր կատարել, թե «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Արսեն Զախարյանի ծառայություններով և պատրաստ է խաղացողի տրանսֆերի հարցում բանակցություններ սկսել «Դինամոյի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Բարսելոնա, Դինամո Մոսկվա, Դմիտրի Սելյուկ, Նոբել Առուստամյան, տրանսֆերներ