Սելարայանի գործարքը դարձել է Ալ Ֆաթեհի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը «Կալամբուս Քրյուից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհ»։
Սկզբնական շրջանում որևէ տեղեկություն չկար, թե «Ալ Ֆաթեհը» որքան գումար է վճարել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
Այդուհանդերձ, հեղինակավոր Tranafermarkt կայքին հայտնի է դարձել, թե սաուդարաբական ակումբը որքան գումար է վճարել գործարքի դիմաց։
Աղբյուրի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի Ալ Ահսա քաղաքը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «Կալամբուսին» վճարել է 2,75 մլն եվրո։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Ալ Ֆաթեհի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ֆիրաս Ալ Բուրայկանի ռեկորդը, ում դիմաց ակումբը 2021 թ. հունիսին «Ալ Նասրին» վճարել է 1,52 մլն եվրո։
Բացի դրանից, Սելարայանը միանգամից դարձել է «Ալ Ֆաթեհի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը. նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 մլն եվրո։
Հավելենք, որ Սելարայանը «Կալամբուս Քրյուի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` անցկացրած 107 խաղում դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ալ Ֆաթեհ, Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ