Սեբալյոսի տրանսֆերը մոտ է համաձայնեցվելուն

Սեբալյոսի տրանսֆերը մոտ է համաձայնեցվելուն

27/08/2025 - 17:22

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մարսելում», հայտնում է COPE-ն։

Ակումբների` 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցությունները վերջին փուլում են. գործարքը կարժենա 15 միլիոն եվրո։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ կողմերը տրանսֆերի հարցում դեռ ամբողջական համաձայնություն չեն հասել, բայց մոտ են դրան։

Սեբալյոսը կողմ է տեղափոխությանը. նա ցանկանում է ԱԱ-2026-ից առաջ շատ խաղաժամակ ստանալ և հուսով է` հրավեր ստանալ Իսպանիայի ազգային հավաքականից։

Սեբալյոսը «Ռեալում» հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, 194 խաղում 7 գոլ է խփել, կատարել 16 ասիստ։ Նա 2019-21 թթ. վարձավճարով խաղացել է «Արսենալում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023