Սաքոոոո!!! Հերթական գոլը?
Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվելիս 3 անպատսխան գնդակ ուղարկեց «Վերդերի» դարպասը և 30 միավորով մոտեցավ եվրագավաթային գոտուն։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից։ Հայ կիսապաշտպանը խաղադաշտում հայտնվեց 60-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփեց հյուրերի երրորդ գնդակը՝ դնելով հանդիպման վերջակետը։
# Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան, ՎԵրդեր