Սարգիս Ադամյանը շուտով նոր ակումբ կունենա
«Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Քյոլնի» կազմում։
Մի շարք գերմանական աղբյուրներ հաստատում են, որ «Քյոլնը» շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն։
Մասնավորապես` GGFN-ը, հղում կատարելով Kölnische Rundschau-ին, հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, Գերմանիայի Դունաուեշինգեն քաղաքում կմիանա «այծերին»` մասնակցելու ակումբի ուսումնամարզական հավաքին։
Սպասվում է, որ «Քյոլնը» գործարքի դիմաց «գյուղացիներին» վճարելու է 1 մլն եվրո, այդուհանդերձ, կողմերի միջև կնքվելիք պայմանագրի մանրամասները չեն հաղորդում։
Հավելենք, որ Սարգիս Ադամյանը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց բելգիական «Բրյուգեի» կազմում, որի մարզաշապիկով անկացրած 16 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։
Ինչ վերաբերում է հայազգի ֆուտբոլիստի` «Հոֆֆենհայմում» ունեցած մրցելույթներին, ապա Զինսհայմը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի կազմում դաշտ է դուրս եկել 53 անգամ` դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Բրյուգե, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան, տրանսֆերներ, Քյոլն