Ադամյաաաաան․ Սարգիս Ադամյանը դուբլի հեղինակ դարձավ Բավարիայի հետ խաղում ?
Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում ընդունել է «Հոֆֆենհայմին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը։
Խաղի 53-րդ րոպեին հանդիխման հաշիվը բացել է հենց Սարգիսը՝ խփելով իր առաջին գնդակը Բունդեսլիգայում։
Խաղի 73-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին խփեց իր հերթական գնդակը Բունդեսլիգայում, իսկ 79-րդ րոպեին կրկին փայլեց մեր կիսապաշտպանը, հաղթանակ պարգևելով «գյուղացիներին»՝ դառնալով դուբլի հեղինակ։
# Բավարիա, Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Ռոբերտ-Լևանդովսկի, Սարգիս-Ադամյան