Սակայի տպավորիչ բենեֆիսը! Արսենալը կամային հաղթանակ տարավ Սաութհեմփթոնի նկատմամբ 🎥

Սակայի տպավորիչ բենեֆիսը! Արսենալը կամային հաղթանակ տարավ Սաութհեմփթոնի նկատմամբ 🎥

05/10/2024 - 20:03

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն և 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան։

Միկել Արտետայի գլխավորած թիմից տպավորիչ հանդիպում անցկացրեց Բուկայո Սական` դառնալով մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա օգնեց աչքի ընկնել նաև Կայ Հավերցի ու Գաբրիել Մարտինելիին։

«Սրբերից» հաշիվը բացել էր Քեմերոն Արչերը։

«Արսենալը» վաստակեց 17 միավոր և երրորդ տեղում է։ «Սաութհեմփթոնը» վաստակել է ընդամենը 1 միաբոր ու նախավերջին` 19-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023