Ռումյան Հովսեփյանը Ֆլորիանայի կազմում դարձել է Մալթայի գավաթակիր🎥
Մալթայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ֆլորիանան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Վալետային»` հոբելյանական` 20-րդ անգամ տիրանալով մրցանակին։
«Ֆլորիանայի» կազմից գոլերը խփեցին Յան Բուսուտիլն ու Անդրեյ Չոլակուն, իսկ «Վալետայի» միակ գնդակը գրանցվեց Մարիո Ֆոնտանելայի անվան դիմաց։
Հավելենք, որ «Ֆլորիանայի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Ռումյան Հովսեփյանը, ով փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մալթայի գավաթ, Ռումյան Հովսեփյան, Ֆլորիանա