Ռուդի Գարսիա. «Ալ Նասրն ամբողջությամբ կախված չէ Ռոնալդուից»
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ Ֆաթեհի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Ալ Նասրին» 90-րդ րոպեին պարտությունից փրկեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց նոր ակումբի կազմում։
Հանդիպումից հետո «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Ռոնալդուի մասին.
«Ուրախ եմ Կրիշտիանու Ռոնալդուի գոլի կապակցությամբ և տխրել եմ Տալիսկայի հեռացումից։ Մենք հաղթանակներ ենք կերտել նաև առանց Տալիսկայի և ամբողջությամբ կախված չենք Ռոնալդուից։
Առաջիկա ժամանակահատվածում պետք է կատարելագործվենք, քանի որ վերջին երկու հանդիպումներում գոլեր բաց թողեցինք»,- Գարիսայի խոսքերը մեջբերում է Alyaum.com-ը։
Նշենք, որ այս ոչ-ոքիից հետո «Ալ Նասրը» վաստակեց 34 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռուդի Գարսիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն