Ռոնալդուն, տեղափոխվելով Յունայթեդ, խախտել է Յուվենտուսի հետ ունեցած բանավոր համաձայնությունը
Կրիշտիանու Ռոնալդուն, տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ», խախտել է «Յուվենտուսի» հետ ունեցած բանավոր համաձայնությունը, որը ձեռք էր բերել նրա գործակալ Ժորժե Մենդեշն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Carrusel Confidential-ը, Մենդեշը «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել էր Ռոնալդուի հեռանալու ցանկության մասին, ինչին թուրինյան ակումբը պատասխանել էր, որ պատրաստ է նրա տրանսֆերի շուրջ բանակցել, սակայն գործարքը պետք է կայանա մինչև օգոստոսի 15-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» հասկանում էին, որ եթե վերոնշյալ ամսաթվից ուշ տեղի ունենա Ռոնալդու տրանսֆերը, ապա ակումբի համար դժվար կլինի նման կարճ ժամանակահատվածում փոխարինող գնել պորտուգալացի ֆուտբոլիստի համար, այդ պատճառով էլ փորձեւմ էր ապահոգարվել նման իրավիճակից։
Նախքան օգոստոսի 15-ը ո՛չ Ռոնալդուն, ո՛չ էլ նրա ներկայացուցիչները «Յուվենտուսի» պահանջի վերաբերյալ որևէ հաղորդագրություն չեն ուղարկել ակումբին, ինչը «ծեր սենյորայի» ներկայացուցիչները հասկացել են որպես նշան, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան է մնալու ակումբում։
Այդ մասին պաշտոնապես հայտարարեցին ինչպես «Յուվենտուսի» ղեկավարները, այնպես էլ ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին, սակայն Ռոնալդուի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» կայացավ օգոստոսի 27-ին` տրանսֆերային պատուհանի փակվելուց 4 օր առաջ։
Թուրինցիները նման իրավիճակի համար չունեին պլան Բ, այդ պատճառով էլ կարողացան ավարտին հասցնել միայն «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինի գործարքը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոմանալդուն 15 մլն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` 12 տարի անց վերադառնալով հարազատ ակումբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոյզե Քին, Յուվենտուս, տրանսֆերներ