Ռոնալդուն ՉԼ-ում գերազանցեց Կասիլիասի բացարձակ ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցում է «Վիլյառեալի» դեմ։ Մանկունյական ակուկբի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև Կրիշտիանու Ռոնալդուն ։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի շրջանակում պորտուգալացի ֆուտբոլիստն անցկացնում է իր 178-րդ հանդիպումը և դարձավ մրցաշարում երբևէ բոլորից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը` շրջանցելով «Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի ռեկորդը, ում ակտիվում կա 177 հանդիպում։
Հավելենք, որ ՉԼ շրջանակուն խաղերի քանակով Ռոնալդուին ու Կասիլիասին հաջորդում են Լեո Մեսսին ու Խավին (151-ական հանդիպում), Ռաուլը (142) և Ռայան Գիգսը (141)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իկեր Կասիլիաս, Լեո Մեսսի, Խավի, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Ռայան Գիգզ, Ռաուլ, Ռեալ Մադրիդ