Կումանը որոշում է կայացրել Ֆիրպոյի ապագայի հարցում
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշում է կայացրել թիմի պաշտպան Խունիոր Ֆիրպոյին պահել ակումբում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալանական ակումբը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն հետագայում, երբ պարզ դարձավ որ «կապտանռնագունները» չեն կարողանալու ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրիկ Գարսիային, որոշում կայացվեց չվաճառել Ֆիրպոյին։
22-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված էին «Սաութհեմպտոնը», «Միլանն» ու «Գրանադան»։
Անգլիական ակումբը պատրաստ էր վարձակալել իսպանացուն 1 մլն եվրոյի դիմաց՝ իր վրա վերցնելով նաև աշխատավարձ վճարելու հարցը, սակայն, ըստ երևույթին, ֆուտբոլիստը չի լքի «կապտանռնագույնների» ճամբարը։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Ֆիրպոն մասնակցել է ընդամենը 4 հանդիպման՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գրանադա, Լա լիգա, Խունիոր Ֆիրպո, Միլան, Ռոնալդ Կուման, Սաութհեմփթոն