Ռոման փոխարինող է փնտրում Սպինացոլայի համար
«Ռոման» սկսել է փոխարինող փնտրել ծանր վնասվածք ստացած Լեոնարդո Սպինացոլայի համար, ով Իտալիայի հավաքականի կազմում Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Բելգիայի դեմ խաղում (2:1) կտրել է աքիլլեսյան գարշապարի ջլերը, ինչի հետևանքով բաց կթողնի 5-6 ամիս։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիլոլո Սկիրան, «գայլերն» իրենց շարքերում խ ցանկնաում են տեսնել «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ասլոնսոյին։
Աղբյուրի փոխանցմամբ` հռոմեական ակումբը Ալոնսոյի տեղափոխության հարցում լոնդոնյան ակումբի հետ արդեն բանակցություններ է սկսել։
Նշվում է, որ «Ռոման» ցանկանում է գնման իրավունքով վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին, սակայն, քանի որ Մարկոս Ալոնսոյի աշխատավարձը հռոմեացիների համար շատ բարձր է, նրանք դիտարկում են նաև «Ֆիորենտինայի» պաշտպան Քրիստիանո Բիրագիի տարբերակը։
Հավելենք, որ Մարկոս Ալոնսոն «ազնվականների» շարքերում հանդես է գալիս 2016 թ. սեպտեմբերից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 166 հանդիպում` դառնալով 24 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Լեոնարդո Սպինացոլա, Մարկոս ԱԼոնսո, Չելսի, տրանսֆերներ, Քրիստիանո Բիրագի, Ֆիորենտինա