Ռոման մտադիր չէ վճարել Արսենալի պահանջած գումարը
Ինչպես տեղեկացնում է Daily star-ը, «Արսենալն» ու «Ռոման» չեն կարողանում համաձայնության հասնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը խաղացողի տրանսֆերից ցանկանում է ստանալ 20 մլն եվրո, սակայն իտալական ակումբը մտադիր չէ հայ խաղացողի համար վճարել այդ գումարը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձավճարով։ Իտալական ակումբի կազմը համալրել է 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։
# Արսենալ, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, տրանսֆերներ