Ռոման հաղթեց Տրաբզբոնսպորին. Հենոն գոլային փոխանցում կատարեց🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Ռոման» Տրաբզոնի «Մեդիքալ Պարկ Ստադիոն» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տրաբզպոնսպորի» դեմ։
Որքան էլ զարմանալի էր, բայց հանդիպման առաջին խաղակեսում որոշակի խաղային առավելություն ուներ թուրքական ակումբը, սակայն նախքան ընդմիջման գնալը գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց «գայլերի» խփած արագ գոլով. Հենրիխ Մխիթարյանի` 55-րդ րոպեին հարձակման ձախ եզրից կատարած հիանալի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից շատ չանցած` 64-րդ րոպեին, «Տրաբզոնսպորի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը. գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Անդրեաս Կորնելիուսը։
Ամեն դեպքում, Ժոզե Մոուրինիոյի սաները հաղթանակ կորզեին ծանր պայքարում ընթացած խաղում, իսկ հաղթական գնդակն 81-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց թիմի նորեկ Էլդոր Շոմուրոդովը։
Այսպիսով, «Ռոման» հյուրընկլավելիս 2:1 հաշվով հաղթեց «Տրաբզոնսպորին»։
Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա օգոստոսի 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Կորնելիուս, Եվրոպա-լիգա, Էլդոր Շոմուրոդով, Լորենցո Պելեգրինի, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Տրաբզոնսպոր