«Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպանի` տուգանայինից խփած անհավանական գոլը «Բոկա Խունիորսի» դեմ խաղում 🎥

«Ռիվեր Փլեյթի» 17-ամյա կիսապաշտպանի` տուգանայինից խփած անհավանական գոլը «Բոկա Խունիորսի» դեմ խաղում 🎥

28/04/2025 - 14:20

Արգենտինայի առաջնության 15-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» երկրի գլխավոր դերբիում սեփական դաշտում հաղթել «Բոկա Խուիորսին»։

Տանտերերից 26-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով խաղի հաշիվը բացել է 17-ամյա կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` պատանի ֆուտբոլիստին իրենց շարքում ցանկանում են տեսնել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։

«Ռիվերը» վաստակել է 28 միավոր և Արգենտինայի առաջնության B խմբում երրորդ տեղում է, «Բոկան» 32 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023