Ռեգրագի. «Մարոկկոն հետևություններ կանի և կվերադառնա ավելի ուժեղ»
ԱԱ-2022-ի երրորդ տեղի հանդիպման շրջանակում Մարոկկոյի հավաքականը 1:2 Խորվաթիային` զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։
Հանդիպումից հետո մարոկկացիների գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին կիվել է իր տպավորություններով.
Մենք պետք է դասեր քաղենք այս աշխարհի առաջնությունում ցուցադրած խաղից։ Ուրախ ենք, որ զբաղեցրին 4-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Խորվաթիային արժանի 3-րդ տեղի համար:
Մենք հետևություններ կանենք և կվերադառնանք ավելի ուժեղ»,- 47-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Index-ը։
Հավելենք, որ Մարոկկոն դարձավ առաջին աֆրիկյան հավաքականը, որը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ` գրանցելով նաև իր պատմության լավագույն արդյունքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Խորվաթիայի հավաքական, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2022, Վալիդ Ռեգրագուի