Կարվախալն ու Վասկեսը ապաքինվել են վնասվածքից
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» ֆուտբոլիստներ Դանի Կարվախալն ու Լուկաս Վասկեսը ապաքինվել են վնասվածքներից և փետրվարի 11-ին մարզվել են թիմի հիմնական խմբի հետ։
Նույն օրը հայտնի դարձավ, որ «սերուցքայինների» կազմում վնասվածք է ստացել պաշտպան Մարսելոն և, ամենայն հավանականությամբ, բրազիլացին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ առաջին հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել փետրվարի 24-ին։
Ներկա պահին «արքայական» ակումբում վնասվածքներ ունեն պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Էդեր Միլիտաոն և Ալվարո Օդրիասոլան, կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, ինչպես նաև՝ձախ վինգեր Էդեն Ազարը և աջ վինգեր Ռոդրիգո Գոյեսը
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Կարվախալ, Լուկաս Վասկես, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ