Ռեալը որոշում է կայացրել Ասենսիոյի ապագայի հարցում
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, մրցելույթները կշարունակի «արքայական» ակումբի կազմում։
Եթե նախկինում մեծ էր հավանականությունը, որ 27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից հետո ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Ռեալի» շարքերն, ապա այժմ մադրիդյան ակումբը ցանկանում է նրան պահել թիմում։
Ինչպես հայտնում է The Athletic-ն, իրավիճակիի վրա ազդել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով մի քանի անգամ առանձնազրույց է ունեցել Ասենսիոյի հետ և նրան հայտնել, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` այժմ կողմերը պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ են վարում։
Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կկնքեն մինչև 2027 թ. կամ 2028 թ. հունիսի 30-ը։
Ավելի վաղ Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված էին անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող մի շարք ակումբներ, «Յուվենտուսը», «Միլանը», նույնիսկ «Բարսելոնան»։
Հավելենք, Մարկո Ասենսիոն «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2016 թ. հունիսից` անցկացրած 272 խաղում դառնալով 57 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ