«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Արսենալի» առաջատարներից մեկին
Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբային, գրում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի` 23-ամյա ֆուտբոլիստին «արքայական» ակումբում դիտարկում են` որպես պաշտպանության կենտրոնի ամրապնդման հիմնական թեկնածուի։
Այդուհանդերձ, «զինագործները» չեն պատրաստվում բաժանվել ֆրանսիացի պաշտպանից։ Լոնդոնյան ակումբը մտադիր է նրա տրանսֆերի համար «Ռեալից» պահանջել շատ խոշոր գումար։ Եթե գործարքը կայանա, Սալիբան կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը։
«Արսենալի» ղեկավարության համար Սալիբան անձեռնմխելի ֆուտբոլիստ է և նրան աշխարհի լավագույն պաշտպանն են համարում։
Սալիբան «Արսենալ» է տեղափոխվել 2019 թ. հուլիսին, 116 խաղում խփել 7 գոլ, կատարել 2 ասիստ։
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Ռեալ Մադրիդ, Վիլիամ Սալիբա, տրանսֆերներ