Ռեալը դադարեցրել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, «Ռեալ Մադրիդը» Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում բանակցությունները դադարեցրել է ՊՍԺ-ի հետ։
«Արքայական» ակումբի ներկայացուցիչները, ովքեր այժմ Փարիզում են, հայտնել են, որ նրանք դուրս են եկել բանակացություններից։
Ըստ որոշ տեղեկությունների` «սերուցքայինների» ղեկավարները «Պարի Սեն-Ժերմենից» որևէ պատասխան չեն ստացել Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում կատարված վերջին առաջարկի վերաբերյալ (170+10 մլն եվրո)։
Այժմ մադրիդյան ակումբը մտադիր է սպասել մինչև 2022 թ. հունվար, ինչից հետո կարող է բանակցել անմիջապես Կիլիան Մբապեի հետ և հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան ձեռք բերել անվճար, քանի որ ֆրանսիացի հարձակվողը դառնալու է ազատ գործակալ։
Հիշեցնենք, որ «Ռեալը» անցնող օրերին Մբապեի տրանսֆերի համար երկու առաջարկ է կատարել «Փարիզին»` նախ 160 մլն եվրոյի, ապա` 170+10 մլն եվրոյի տեսքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ