Ռեալը բանակցում է Անչելոտիի հետ
«Ռեալ Մադրիդը» Զինեդին Զիդանի հեռանալուց հետո գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Կառլո Անչելոտին, ով ներկայումս մարզում է «Էվերտոնը», հնարավոր է, կրկին գլխավորի «Ռեալը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբն արդեն բանակցություններ է վարում 61-ամյա մասնագետի հետ։
Ճիշտ է, կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, քանի որ Անչելոտին գործող պայմանագիր ունի «իրիսների» հետ, սակայն «Ռեալն» անում ամեն ինչ, որպեսզի վերադարձնի նրան։
Հավելենք, որ «Պապա Կառլոն» «Էվերտոնը» գլխավորում է 2019 թ. դեկտեմբերից, որի հետ մինչև 2024 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։
հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին մադրիդյան ակումբի ղեկին աշխատելու փորձ արդեն ունի, որը մարզել է 2013-2015 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 4 տիտղոս է նվաճել, այդ թվում` 2014 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էվերտոն, Կառլո Անչելոտի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո