Ռաֆինիայի անհավանական բենեֆիսը! «Բարսան» կամզաքանդ արեց «Նյուքասլին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 7:2 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։
Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում «բլաուգրանայից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ռաֆինիան, որը գրանցեց երկուական գոլ ու ասիստ։ Բրազիլացի վինգերը նաև 11-մետրանոց վաստակեց
Հասնի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Լամին Յամալը, Մարկ Բեռնալն ու Ֆերմին Լոպոսը։
Անգլիական ակումբից երկու անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկավ Էնթոնի Էլանգան։
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո հաշիվը 2:2 էր, բայց երկրորդ կեսում կատալոնական գրանդը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Արոն Ռամսդեյլի պաշտպանած դարպասը։
Այսպսիով, «Բարսելոնան» հաղթեց ընդհանուր 8:3 հաշվով, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյին» կամ իր «Տոտենհեմին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml