Ռանգնիկ. «Երբեք չեմ տեսել այնպիսի ֆուտբոլիստի, ով 36 տարեկանում նման մարզավիճակում է»
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Դուք պետք է միշտ հարմարացնեք ձերվխաղաոճը կամ գաղափարները` կախված տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից։
Ես տեսել եմ, թե ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն խաղաց «Արսենալի» դեմ հանդիպման (3:2) երկրորդ խաղակեսում։ Նա անհավանական պրոֆեսիոնալ է։
Ես երբեք չեմ տեսել այնպիսի ֆուտբոլիստի, ով 36 տարեկանում նման մարզավիճակում է։ Նա գործնականում դեռ հեշտությամբ է լուծում հանդիպումների ելքերը։
Այդուհանդերս, խոսքը միայն նրա մասին չէ. ակումբի հաջողության էությունը ողջ թիմից է կախված։ Դատելով այն ամենը, ինչ ես տեսա «Արսենալի» դեմ խաղում` Կրիշտիանուն առավել քան պատրաստ է ներգարվվել թիմային խաղում»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Daily-ին։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» 3:2 «Արսենալ» հանդիպման ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ