Ռայան Գիգզը կազմել է իր հետ հանդես եկած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը կազմել է իր հետ հանդես եկած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ – Պետեր Շմեյխել
Պաշտպաններ – Գարի Նևիլ, Ռիո Ֆերդինանդ, Միքայել Սիլվեստր, Դենիս Իրվին
Կիսապաշտպաններ – Դևիդ Բեքհեմ, Ռոյ Քին, Նիկի Բատ, Պոլ Սքոուլզ
Հարձակվողներ – Ուեյն Ռունի, Օլե-Գունար Սուլշեր
Խորհրդանշական հավաքականը հրապարակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ուելսցի ֆուտբոլիստն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «կարմիր սատանաների» կազմում։ Անգլիական ակումբի կազմում Գիգզը անցկացրել է 927 հանդիպում՝ դառնալով 161 գոլի և 247 գոլային փոխանցման հեղինակ։
# Գարի Նևիլ, Դենիս Իրվին, Դևիդ Բեքհեմ, Մանչեսթեր-Յունայթեդ, Միքայել Սիլվեստր, Նիկի Բատ, Ուեյն-Ռունի, Պետեր Շմեյխել, Պոլ Սքոուլզ, Ռայան Գիգզ, Ռիո Ֆերդինանդ, Ռոյ Քին, Օլե-Գունար-Սուլշեր