Ռամոսը Մեսսիին առաջարկել է ընտանիքի հետ Փարիզում մնալ իր տանը
Երկու նախկին մրցակից թիմերի ներկայացուցիչների` Սերխիո Ռամոսի և Լեո Մեսսիի միջև կարծես թե ձևավորվել են ջերմ հարաբերություններ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով El Pais-ին, իսպանացի պաշտպանը Մեսսիին առաջարկել է ընտանիքի հետ Փարիզում մնալ իր տանը.
«Եթե դու և ընտանիքդ նախընտրում եք ապրել բնակարանում, այլ ոչ թե հյուրանոցում, ապա կարող եք տեղափոխվել ինձ մոտ»,- ասել է Ռամոսը Մեսսիին։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով համալրել են ՊՍԺ-ի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, ՊՍԺ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ