Ռամոսը բաց կթողնի Եվրո-2020-ը
Ինչպես հաստատում են մի շարք համաշխարհային լրատվամիջոցներ, «Ռեալի» կենտրոնական պաշտպան, Իսպանիայի հավաքականի ավագ Սերխո Ռամոսը բաց կթողնի Եվրո-2020-ը։
Նշվում է, որ 35-ամյա պաշտպանն անձամբ է հրաժարվել մասնակցել տարվա գլխավոր ստուգատեսին։ Պատճառը մրցաշրջանի ընթացքում ստացած բազմաթիվ վնասվածքներն են, ինչի հետևանքով Ռամոսը ֆիզիկապես պատրաստ չէ օգնել իր հավաքականին։
Marca-ն էլ հաստատում է, որ Ռամոսն այժմ բոլոր ուժերը ներդնելու է, որպեսզի Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Իսպանիայի օլիմպիական հավաքական, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր