Ռալֆ Ռագնիկը Միլանը գլխավորելուց հետո ձեռք կբերի մի շարք ֆուտբոլիստների
«Շալկե-04»-ի և «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկն, ամենայն հավանանականությամբ, հաջորդ մրցաշրջանի մեկնարկից կստանցնի «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, գերմանացի 61-ամյա մասնագետը միլանյան ակումբի կազմում ցանկանում է տեսնել «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյին, «Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմենիկ Սոբասլային, «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոլանդո Մոնդրագորային, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Մարիո Գյոթցեին, ինչպես նաև «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։
Նշվում է նաև, որ Ռագնիկի՝ միլանյան ակումբը գլխավորելուց հետո ակումբի 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագան կդառնա հարցական, քանի որ, ըստ երևույթին, գերմանացի մասնագետը չի ցանկանում ակումբի խաղը կառուցել վետերան հարձակվողի շուրջ։
# Բորո, Դայո Ուպամեկանո, Դոմենիկ Սոբալասի, Զալցբուրգ, Զլատան-Իբրահիմովիչ, Լայպցիգ, Լուկա-Յովիչ, Մարիո Գյոթցե, Միլան, Ուդինեզե, Ռալֆ Ռանգնիկ, Ռեալ Մադրիդ, Ռոնալնդո Մոնդրագորա, տրանսֆերներ