«Ջենոան» թրիլերային ոչ-ոքի է գրանցել Դե Ռոսիի գլխավորությամբ առաջին խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում «Ջենոան» «Ունիպոլ Դոմուս» ստադիոնում հյուրընկալվելիս գերգոլառատ ու թրիլերային ոչ-ոքի (3:3) է գրանցել «Կալյարիի» հետ։
Կողմերն առաջին խաղակեսում երկուական գոլ փոխանակեցին։ «Ջենոան» Վիտինիայի ու Լեո Օստիգարդի գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, բայց տանտերերը կարողացան խփել պատասխան գնդակները։
60-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ արդեն «Կալյարին», սակայն 83-րդ րոպեին Արոն Կարիկոլը ոչ-ոքի փրկեց լիգուրյան ակումբի համար։
«Կալյարիից» դուբլ գրանցեց Ջենարո Բորելին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեբաստիանո Էսպոզիտոն։
«Կալյարին» 11 միավորով 14-րդ տեղում է, «Ջենոան»` 8 միավորով 18-րդ։
Նշենք, որ «Ջենոան» առաջին հանդիպումն էր անցկացնում իտալացի լեգենդար, նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ։ 42-ամյա մասնագետը վերջերս է գլխավորել «ռոսոբլուն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml