Ջեյմի Վարդին շարունակում է լեսթերյան հեքիաթը?
Երեկ ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում կայացավ 4 հանդիպում։
Առաջնության իսկական բացահայտում դարձած «Լեսթերը» տարավ ութերորդ անընդմեջ հաղթանակը։ Բրենդան Ռոջերսի սաներն այս անգամ հյուրընկալվելիս 1։4 հաշվով առավելության հասան «Աստոն Վիլայի» նկատմամբ։ «Աղվեսների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, ով այդ 8 հանդիպումներ էլ աչքի է ընկել՝ 16 «կրակոցով» գլխավորելով ռմբարկուների ցուցակը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Կելեչի Իհեանաչոն և Ջոնի Էվանսը։ Տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակեց Ջեք Գրիլիշը։
«Լեսթերն» 38 միավորով վստահորեն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ արդեն 6 միավորով պոկվելով «Մանչեսթեր Սիթիից», իսկ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 15 միավորով 17-րդ տեղում է։
Ավարտված մյուս հանդիպումների արդյունքները․
«Բրայթոն» 2։2 «Վուլվզ»
«Նորվիչ» 1։2 «Շեֆիլդ» Յունայթեդ»
«Նյուքասլ» 2։1 «Սաութհեմպտոն»
Տուրի վերջին հանդիպումը կկայանա այսօր՝ ուղիղ կեսգիշերին, «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»
# ԱՊԼ, Լեսթեր, Ջեյմի Վարդի