2000 թ. ծնված ամենահեռանկարային ֆուտբոլիստներն` ըստ CIES-ի
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը՝ CIES-ը, իր թվիթերում հրապարակել է 2000 թվականին ծնված ամենահեռանկարային ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։ Այն գլխավորում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն , որին հաջորդում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «իշամեղուների» մյուս հարձակվող Էրլինգ Հալանդը։
2000 թվականին ծնված ամենահեռանկարային ֆուտբոլիստների 4-10 հորիզոնակններն ունեն հետևյալ տեսքը․
4․ Սվեն Բոթման («Լիլ»)
5․ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
6․ Պեդրու Նետու («Վուլվերհեմպտոն»)
7․ Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
8․ Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի»)
9․ Դեյան Կուլուսևսկի («Յուվենտուս»)
10․ Ջոնաթան Դևիդ («Լիլ»)
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիա Դորտմունդի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Ջեյդոն Սանչոն մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հալանդը, մասնակցելով 28 հանդիպման, խփել է 29 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ակտիվում կա 24 հանդիպում, որոնց ընթացքում կանադացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Դեյան Կուլուսևսկի, Էրլինգ Հալանդ, Լիլ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Պեդրու Նետու, Ջեյդոն-Սանչո, Ջոնաթան Դևիդ, Ռեալ Մադրիդ, Սվեն Բոթման, Վինիսիուս, Վուլվերհեմփթոն, Ֆերան Տորես, Ֆիլ Ֆոդեն