Պրեմիեր լիգայի շրջանակում հետաձգվել է ևս երկու հանդիպում
Պրեմիեր լիգայի շրջանակում շարունակում են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հանդիպումներ հետաձգվել։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, 19-րդ տուրից հետաձգվել է երկու հանդիպում։
Խոսքը «Լիվերպուլ» – «Լիդս» և «Վուլվերհեմպտոն» – «Վոթֆորդ» հանդիպումների մասին է, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 26-ին։
Հաղորդվում է, որ կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել «Լիդսի» և «Վոթֆորդի» ճամբարում։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից սկսած` Պրեմիեր լիգայի շրջանակում հետաձգվել է արդեն 11 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիդս, Լիվերպուլ, կորոնավիրուս, Վոթֆորդ, Վուլվերհեմփթոն