ՊՍԺ-ն հետաձգված խաղում պարտվեց «Մարսելին» 🎥
ՊՍԺ-ն հետաձգված խաղում պարտվեց «Մարսելին» 🎥
23/09/2025 - 00:37

Ֆրանսիայի Լիգա 5-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Մարսելին»։

«Վելոդրոմ» ստադիոնում կայցած խաղում պրովանսյան ակումբին 5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Նայեֆ Ագերտի խփած միակ գոլը։

ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 12 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Նույնքան միավորով Լիգա 1-ի առաջին տեղ բարձրացավ «Մոնակոն»։

«Մարսելը» 9 միավորով 6-րդն է։

Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվեց մեկ օրով ու տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը զուգահեռաբար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025