ՊՍԺ-ն կրկնել է Ռեալի ռեկորդը
«Պարի Սեն-Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ՝ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, փարիզյան ակումը Չեմպիոնների լիգայի շրջանակում արդեն 34 հանդիպում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ՝ կրկնելով «Ռեալ Մադրիդ» ռեկորդը, որը 2011-2014 թվականների ընթացքում նույնպես այդքան հանդիպում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել ՉԼ շրջանակում։
Վերջին անգամ, երբ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ եղել է 2016 թվականին։ Այդ խաղում մայրաքաղաքային ակումբը ՉԼ քառորդ եզրափակչի շրջանակում 0։1 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»՝ դուրս մնալով մրցաշարի պայքարից։
# Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ