ՊՍԺ-ն երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ակումբն է, որը չի հաղթել ՉԼ-ն
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բավարիային»` լքելով հետագա պայքարը։
Ինչպես տեղեկացնում է Opta Analyst-ը, փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ակումբն է, որը երբեք չի դարձել մրցաշարի հաղթող։
Այդ ցուցանիշով «Պարի Սեն-Ժերմենը» զիջում է միայն «Արսենալին»։
Նշենք, որ «զինագործները» մրցաշարի շրջանակում անցկացրել են 177, իսկ ՊՍԺ-ն` 137 հանդիպում։
հավելենք, որ վիճակագրությունը ներկայացնելիս հաշվի չեն առնվել մրցաշարի որակավորման փուլում անցկացրած հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բավարիա, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ