ՊՍԺ-ն ամրագրել է ողջ Էյֆելյան աշտարակը
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, ՊՍԺ-ն օգոստոսի 10-ի համար ամրագրել է ողջ Էյֆելյան աշտարակը ։
Աղբյուրի փոխանցմամբ` պատճառը դեռևս հայտնի չէ, թե ինչու է «Փարիզը» գնացել այդ քայլին, սակայն վերջին անգամ ակումբը Էյֆելյան աշտարակն ամրագրել էր, երբ 2017 թ. ամռանը Նեյմարը տեղափոխվում էր «Պարի Սեն-Ժերմեն»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակցող Լեո Մեսսին այլևս հանդես չի գալու կատալոնական ակումբի կազմում։ Արդեն հայտնի է, որ արգենտինացի ֆուտբոլիստը բավական հաջող բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ, իսկ ինքը` Մեսսին, որոշել է համալրել փարիզյան ակումբի շարքերը։
Խոսակցություններ կան, որ ՊՍԺ-ն պատրաստվում է առաջիկա հանգստյան օրերին ավարտին հասցնել Մեսսիի տեղափոխությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ