ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր. «Ամեն ինչ կարգին է.  նա Փարիզ կմեկնի 72 ժամվա ընթացքում»

ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայր. «Ամեն ինչ կարգին է. նա Փարիզ կմեկնի 72 ժամվա ընթացքում»

09/08/2021 - 23:26

ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եղբայրը` Խալիֆա բեն Համեդ Ալ Թանին, Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել` կապված «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիի ու փարիզյան ակումբի բանակցությունների հետ։

«Սխալ են այն լուրերը, թե Լեո Մեսսին բանակցություններ է սկսել այլ ակումբների հետ։ ՊՍԺ-ի և Մեսսիի միջև 100%-ով ամեն ինչ կարգին է։

Սպասվում է, որ Մեսսին առաջիկա 72 ժամվա ընթացքում կմեկնի Փարիզ»,- գրել է քաթարցի շեյխը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ալ Թանին գրառում էր կատարել` հաստատելով, որ Մեսսիի ու արգենտինացի հարձակվողի միջև բանակցություններն ավարտվել են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023