Պորտուն ներքին առաջնությունում անպարտելիության ֆանտաստիկ ռեկորդ է սահմանել
Պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ի 29-րդ տուրի շրջանակում «Պորտուն» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Գիմարայնշին»։
Ինչպես տեղեկացնում է «Պորտուի» Twitter-ի պաշտոնական էջը, «վիշապները» ներքին առաջնության շրջանակում անպարտելի են արդեն 57 հանդիպում` գերազանցելով «Բենֆիկայի» 43 տարվա վաղեմության տպավորիչ ռեկորդը։
«Բենֆկան» 1974 թ. հոկտեմբերի 27-ից մինչև 1978 թ. սեպտեմբերի 1-ն անպարտելի է եղել 56 խաղում։
Սերժիո Կոնսեյսաուի թիմը Լիգա ԲՎԻՆ-ի շրջանակում վերջին պարտությունը կրել է 2020 թ. հոկտեմբերի 31-ին` հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջելով «Պասուշ դե Ֆերեյրային»։
Նշենք, որ «Պորտուն» այդ 57 խաղերի ընթացքում տոնել է 46 հաղթանակ, 11 անգամ էլ գրանցել է ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Գիմարայնշ, Լիգա ԲՎԻն, Լիգա ՆՈՍ, Պասուշ դե Ֆերեյա, Պորտու, Սերժիո Կոնսեյսաու