«Պորտուի» պաշտպանի` 40 մետրից խփած ինքնագոլը «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում 🎥
«Պորտուի» պաշտպանի` 40 մետրից խփած ինքնագոլը «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում 🎥
10/04/2026 - 11:13

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Նոթինգհեմ Ֆրոեսթի» հետ։

Հանդիպման հակահերոսը դարձել է «վիշապների» պաշտպան Մարտիմ Ֆեռնանդեշը։

20-ամյա պաշտպանը 13-րդ րոպեին 40 մետրից փորձել է հետ փոխանցում կատարել դարպասապահ Դիոգու Կոշտային, սակայն ինքնագոլ է գրանցել։ Այդ ինքնագոլի պատճառով պորտուգալական ակումբը բաց է թողել հաղթանակը։

19-րդ րոպեին էլ Ֆեռնանդեշը ծանր վնասվածք է ստացել և փոխարինվել` դաշտում տեղը զիջելով Ալբերտու Կոշտային։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին «Սիթի Գրաունդ» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026