Պորտուի դեմ հանդիպումը հոբելյանական է եղել Հենրիխ Մխիթարյանի համար
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ. հանդիպումն ավարտվեց 0:0, ինչը թույլ տվեց «ներաձուրիներին» ընդհանուր դիմակայությունում հաղթել 1:0 հաշվով և դուրս գալ հաջորդ փուլ։
Միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
«Վիշապների» դեմ հանդիպումը հոբելյանական է եղել 34-ամյա ֆուտբոլիստի համար։
Բանն այն է, որ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրել է 50-րդ հանդիպումը։
Այդ ընթացքում հայազգի ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև 7 անգամ ստացել է դեղին քարտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Հենրիխ-Մխիթարյան, Չեմպիոնների-լիգա