Պետրակով. «Զարմացած չեմ արդյունքից. բոլոր գործոններով գերազանցեցինք մրցակցին»
Եվրո-2024-ի որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընյալվելիս 4:2 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
–Շատերը զարմացած են այս արդյունքից։ Դուք, նույնպես, զարմացա՞ծ եք։
-Ո՛չ զարմացած չեմ։
–Արդյո՞ք երջանիկ եք և ուրախ այս հաղթանակի կապակցությամբ։
-3 օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի դեմ, և եթե տոնենք այս հաղթանակը երկար, այն որևէ արժեք չի ունենա։
–Որքանո՞վ եք գոհ Հրանտ-Լեոն Ռանոսի խաղից և, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա է սպասվում նրան։
-Շատ ուրախ եմ, որ նա մեր թիմից է։ Ռանոսը հիանալի մարդ է, շատ կարգապահ է։ Հուսով եմ` ապագայում կկարողանա առաջադիմել։
–Ուելսի այս հավաքականը տարբերվո՞ւմ էր այն հավաքականից, որին պարտվել էիք Ուկրաինայի ղեկին։
-Բարդ հարց է։ Եթե այժմ ասեմ, որ տարբերվում է, ապա կթերագնահատեմ այս հաղթանակը։ Իրականում, այսօր միայն Գարեթ Բեյլն էր բացակայում, մյուսները գրեթե նույն ֆուտբոլիստներն էին և չեմ ցանկաբում խոսել այս հաղթանակի թերարժեվորման մասին։
–Ի՞նչ նպատակ էիք հետապնդում ընտրական փուլի սկզբում և ի՞նչ նպատակ ունեք այժմ։
-Ես Հայաստան եմ ժամանել, որպեսզի փորձեմ Հայաստանի հավաքականի հետ որակավորվել որևէ խոշոր մրցաշարի։
–Ո՞րն էր հաղթանակի հիմնական գրավականը։
-Մեկ կոնկրետ բան չեմ կարող նշել։ Մարզական լավ հավաք ենք անցկացրել։ Հունիսի 8-ից սկսած մարզումներ ենք անցկացնում։ Միայն Սելարայանն ու Բալեկյանն են ամսի 14-ին միացել Ուելսում։ Կարծում եմ` բոլոր գործոններով կարողացանք գերազանցել մրցակցին։
–Արդյո՞ք կարմիր քարտի դրվագում կար մրցավարական սխալ։
-Անկեղծ` չեմ տեսել այդ դրվագը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Գրանտ-Լեոն Ռանոս, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հայաստանի-հավաքական, Ուելս - Հայաստան, Ուելսի հավաքական