Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական մանչեսթերյան դերբին, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» 2:0 հաշվով հաղթանակով։
Ընթավիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» կրեց արդեն 7-րդ պարտությունը, ինչը Պեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայի վատագույն արդյունքն է։
Նախորդ վատագույն արդյունքը գրանցվել էր 2016/17 մրցաշրջանում, երբ իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Սիթին» ԱՊԼ-ի շրջանակում կրել էր 6 պարտություն։ Այս մասին տեղեկացնում է OptaJoe-ն։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա