Պեդրին` «Golden Boy» մրցանակի դափնեկիր
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին արժանացել է «Golden Boy» մրցանակին, որը յուրաքանչյուր տարի իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը հանձնում է Եվրոպայի Մ-21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, 18-ամյա կիսապաշտպանը մրցանակը կստանա դեկտեմբերի 15-ին Թուրինում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։
Նշենք, որ մրցանակին այս տարի հավակնում էին նաև Կարիմ Ադեյեմին («Լայպցիգ»), Ջուդ Բելինգհեմը («Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ»), Շարլ դե Կետելարեն («Բրյուգե»), Գավին («Բարսելոնա»), Բրայան Խիլը («Տոտենհեմ»), Ռայան Գրավենբերխը («Այաքս»), Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Մալդինին («Միլան»), Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Ռոբերտո Պիկոլին («Ատալանտա»), Երեմի Պինոն («Վիլյառեալ»), Ջովանի Ռեյնան («Բորուսիա Դորտմունդ»), Ռոդրիգո Գոյեսը («Ռեալ Մադրիդ»), Բուկայո Սական («Արսենալ»), Ֆլորիան Վիրցը («Բայեր»), Վիլիամ Սալիբան («Մարսել») և Յուրիեն Թիմբերը («Այաքս»)։
Հավելենք, որ 2020 թ. մրցանակը հաղթել էր «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Golden boy, Բարսելոնա, Պեդրի