Պեդրին, անցկացրած հանդիպումների քանակով, անհավանական ռեկորդ է սահմանել
Տոկիո-2020-ի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում մրցում են Իսպանիայի ու Բրազիլիայի օլիմպիական հավաքականները։
Իսպանիայի հավաքականի կազմից այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև Պեդրին։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 18-ամյա կիսապաշտպանը 2020/21 մրշցարջանում անցկացնում է արդեն իր 73-րդ հանդիպումը։
Երիտասարդ կիսապաշտպանը, մեկ մրցաշրջանի շրջանակում անցկացրած խաղերի քանակով, անհավանական ռեկորդ է սահմանել։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին, ով մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 72 հանդիպում։
Հավելենք, որ Պեդրին 37 հանդիպում անցկացրել է Լա լիգայում, 10` Իսպանիայի հավաքականում, 7` Իսպանիայի օլիմպիական հավաքականում, 7` Չեմպիոնների լիգայում, 6` Իսպանիայի գավաթում, 4` Իսպանիայի Մ-21 տարեկանների հավաքականում և 2` Իսպանիայի Սուպերգավաթում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի օլիմպիական հավաքական, Իսպանիայի օլիմպիական հավաքական, Պեդրի, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր