Պաշտոնական․ Պելեն պայմանագիր կնքեց Պարմայի հետ
Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հարձակվող Գրացիանո Պելեի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ հունիսի 30-ը։
35-ամյա կենտրոնական հարձակվողի վերջին ակումբը եղել է չինական «Շանդուն Լունենը», որտեղից հեռացել է այս տարվա հունվարի 1-ին։ Նա այդ ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 135 հանդիպում՝ դառնալով 64 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Պելեն արդեն մեկ անգամ «Պարմայի» ֆուտբոլիստ եղել է։ 2011-2013 թթ համարվել է ակումբի ֆուբտոլիստ, սակայն այդ ընթացքում անցկացրել է ընդամենը 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պելեն, բացի «Պարմայից» ու «Շանդուն Լունենից» , խաղացել է նաև «Լեչեի» (2003-2007թթ․, 13 խաղ, 1 գոլային փոխանցում), «Կատանիայի» (վարձավճար, 2005թ․ հունվար – հուլիս, 15 խաղ), «Կրոտոնեի» (վարձավճար, 2006թ․ հունվար – հուլիս, 17 խաղ, 5 գոլ), «Չեզենայի» (վարձավճար, 2006 – 2007 թթ․, 40 խաղ, 11 գոլ), «ԱԶ Ալկմար» (2007-2011թթ․ 94 խաղ, 16 գոլ, 8 գոլային փոխանցում), «Սամպդորիա» (վարձավճար, 2012 թ․ հունվար – հուլիս, 16 խաղ, 4 գոլ), «Ֆեյենորդ» (վարձավճար, 2012թ․ սեպտեմբեր – 2013թ․ հուլիս, հիմնական ֆուտբոլիստ՝ 2013-2014թթ․, 66 խաղ, 55 գոլ, 15 գոլային փոխանցում), «Սաութհեմպտոն» (2014-2016 թթ․, 80 խաղ, 30 գոլ, 10 գոլային փոխանցում)։
Գրացիանո Պելեն ևս 9 գոլ խփել է Իտալիայի ազգային հավաքականում անցկացրած 20 հանդիպման շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԶ-Ալկմար, Գրացիանո Պելե, Լեչչե, Կատանիա, Կրոտոնե, Շանդուն Լունեն, Չեզենա, Պարմա, Սամպդորիա, Սաութհեմփթոն, տրանսֆերներ, Ֆեյենորդ