Պաուլու Ֆոնսեկա․ «Վատ է, որ գնդակ ընդունեցինք՝ ունենալով քանակական առավելություն»
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան «Տորինոյի» հետ խաղից հետո (3:1) խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին։
«Ամենակարևորը՝ մենք վաստակեցինք 3 միավոր։ Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց մենք վերահսկում էինք խաղը և խփեղինք 3 գոլ։ Ճիշտ է՝ խաղավերջում մենք զիջեցինք գնդակը մրցակցին և վատ է, որ գնդակ ընդունեցինք՝ ունենալով քանակական առավելություն (14-րդ րոպեից), բայց, ընդհանուր առմամբ, ես գոհ եմ»,- ասել է Ֆոնսեկան Sky Spot Italia-ին։
Հայ ֆուտբոլասերին հիշեցնենք, որ այդ խաղում հաշիվը բացել էր հայկական ֆուտբոլի գործող լեգենդ Հենրիխ Մխիթարյանը՝ 27-րդ րոպեին շեշտակի հարվածով գրավելով թուրինյան ակումբի դարպասը։
# Հենրիխ-Մխիթարյան, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա, Տորինո