Պաշտոնական․ Ֆլիկը կստանձնի Գերմանիայի հավաքականի ղեկը
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Եվրո-2020-ից հետո Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կդառնա Հանս-Դիտեր Ֆլիկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև 3 տարվա պայմանագիր է կնքվել, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։
56-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Յոաքիմ Լյովին, ով 2006 թվականից գլխավորում է Գերմանիայի հավաքականը։ Լյովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախքան իր գործող պայմանագրի լրանալը, ցանկանում է հեռանալ հավաքականից՝ խզելով այն։ Ըստ գործող պայմանագրի՝ Լյովը պետք է «բունդեսմանշաֆթի» ղեկին մնար մինչև Մունդիալ-2022-ի ավարտը։
Հիշեցնենք, որ Հանսի Ֆկիկի վերջին աշխատավայրը եղել է «Բավարիան», որը մարզել է 2019-2021 թթ․՝ նվաճելով 7 տիտղոս։
Հավելենք, որ Ֆլիկը Գերմանիայի հավաքականում աշխատելու հարուստ փորձ ունի․ նա 2006-14 թթ․ եղել է Լյովի օգնականը, իսկ 14-17թթ․՝ հավաքականի սպորտային տնօրենը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գերմանիայի հավաքական, Գերմանիայի ֆուտբոլային միություն, ԵՎՐՈ-2020, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յոհաքիմ Լյով